Փոխվարչապետերի որոշումներ

29 Մարտի 2019, 142 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N Մ-353-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 03517269)` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2018 թվականի մայիսի 18 ի «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Եվրամիությունը հանուն երիտասարդության՝ զբաղունակություն և կայունություն» ծրագրի մասին» N Մ-353-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Էյչ Այ Ուայ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01564042) 2019 թվականի փետրվարի 5-ին կնքված N CH-2791419 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի մարտի 1-ից մինչև հուլիսի 21-ը ընկած ժամանակահատվածում հյուրանոցային ծառայությունների մատուցում` 661,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Անտարես» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02519531) 2019 թվականի հունվարի 17-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում տպագրական ծառայությունների մատուցում` 1,366,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Արխիվ

2024

2023