Փոխվարչապետերի որոշումներ

29 Մարտի 2019, 141 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N Մ-259-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ անհատ բարերար Ալֆերեթ Պետրոսյան-Ավաքյանի միջոցներով՝ Լիլիանա Մուրադյանի կողմից «Առողջ կյանքի ուղի» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված ռենտգեն սարքավորման համակարգչային մասերը (մեկ տեղ, 12.66 կգ ընդհանուր քաշով, 85 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմում են 84,960 դրամ, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2009 թվականի ապրիլի 23-ի «Առողջ կյանքի ուղի» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Բժշկական կենտրոնի կառուցում» ծրագրի մասին» N Մ-259-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:

 

Արխիվ

2024

2023