Փոխվարչապետերի որոշումներ

11 Ապրիլի 2019, 177 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 156-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՄԵՆԱԳՆԱՑ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից ձեռք բերված՝ 2019 թվականի արտադրության «Nissan Navara C-SPF 4WD» մակնիշի ամենագնաց ավտոմեքենաները (4 հատ, նույնականացման համարները՝ VSKVD3C48KA119369, VSKVD3C41KA119519, VSKVD3C45KA119507, VSKVD3C41KA119715, 48,620,000 դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 168,000 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջև 2018 թվականի մարտի 28-ին կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2018 թվականի ծրագրի մասին» N 156-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
 

Արխիվ

2024

2023