Փոխվարչապետերի որոշումներ

11 Ապրիլի 2019, 176 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N Մ-1435-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից ձեռք բերված ներքոհիշյալ ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2015 թվականի դեկտեմբերի 25-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի հին թատրոնի շենքի և հարակից տարածքի վերակառուցման, վերանորոգման և բարեկարգման» ծրագրի մասին» N Մ-1435-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝
1) օդորակման համակարգի սարքեր՝ 2,500 կգ ընդհանուր քաշով, 36,386.18 ԱՄՆ-ի դոլար արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,805 ԱՄՆ-ի դոլար և 415,718 դրամ, ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն.
2) շինարարական նյութեր և սարքավորումներ՝ 15,155 կգ ընդհանուր քաշով, 83,929.56 ԱՄՆ-ի դոլար արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 14,003.59 ԱՄՆ-ի դոլար, ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն:

Հավելված

Արխիվ

2019

2018