Փոխվարչապետերի որոշումներ

11 Ապրիլի 2019, 178 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N Մ-018-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից ձեռք բերված ներքոհիշյալ ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի հունվարի 27-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N Մ-018-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝
1) ստեղնաշարեր՝ 82.42 կգ ընդհանուր քաշով, 2,105.96 ԱՄՆ-ի դոլար արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 926.83 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
2) շինարարական նյութեր և տնտեսական ապրանքներ՝ 7,269 կգ ընդհանուր քաշով, 34,612.96 ԱՄՆ-ի դոլար արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 5,775.15 ԱՄՆ-ի դոլար, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարտյան մաքսատուն-վարչություն:

Հավելված

Արխիվ

2024

2023