Փոխվարչապետերի որոշումներ

29 Մարտի 2019, 174 - Ա

ՎԻԿՏՈՐՅԱ ԱՅԴԻՆՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասով`
1. Եվրոպական միության Արևելյան գործընկերության «Պետական կառույցների հզորացում և լավ կառավարում» հարթակի «Կառավարման և հանրային վարչարարության բարեփոխումներ» հանձնաժողովի 16-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Վիկտորյա Այդինյանին 2019 թվականի ապրիլի 2-ից 4-ը ներառյալ գործուղել Վրաստան (Թբիլիսի):
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերն իրականացնելու է հրավիրող կողմը։
3. Վիկտորյա Այդինյանին` գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ներկայացնել Վրաստան (Թբիլիսի) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
 

Արխիվ

2024

2023