Փոխվարչապետերի որոշումներ

11 Ապրիլի 2019, 179 - Ա

ԶԱՐՈՒՀԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասով`
1. «Մաքսային և հարկային բարեփոխումներ» թեմայով սեմինարին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Զարուհի Մաթևոսյանին 2019 թվականի ապրիլի 11-14-ը ներառյալ գործուղել Վրաստան (Թբիլիսի):
2. Զարուհի Մաթևոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն ներկայացնել Վրաստան (Թբիլիսի) գործուղման արդյունքների մասին տեղեկատվություն։
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերն իրականացնելու է հրավիրող կողմը։
 

Արխիվ

2024

2023