Փոխվարչապետերի որոշումներ

17 Ապրիլի 2019, 192 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N Մ-1436-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Հայաստանի մանկական ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից ձեռք բերված կրծոսկրն ուղղող սարքը (1 տեղ, 1.40 կգ ընդհանուր քաշով, 350 եվրո արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 52 եվրո, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2015 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի մանկական ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Առողջություն երեխաներին» ծրագրի մասին» N Մ-1436-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:

 

Արխիվ

2024

2023