Փոխվարչապետերի որոշումներ

31 Օգոստոսի 2018, 70 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Առաջարկել բարեգործական որակել ամերիկահայ բարերար Վիկտոր Վ. Փամբուչիանի կողմից Հայաստան-Արցախ հիմնադրամի միջոցով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հասցեով ստացված գրքերի, ամսագրերի և դասական երաժշտությամբ գիրք-CD սկավառակների (1 կոնտեյներ, 420 արկղ, 9,159 կգ ընդհանուր քաշով, 93,560 ԱՄՆ-ի դոլար արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 7,250 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը: Բեռը նախատեսված է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի գրադարանի համար:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի պետական համալսարան» հիմնադրամին` նշված բեռի ձևակերպումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
 

Արխիվ

2024

2023