Փոխվարչապետերի որոշումներ

17 Ապրիլի 2019, 207 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին հանձնելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ուղարկված ներքոհիշյալ ապրանքների ներմուծման ծրագիրը՝
1) Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Հայկ Վլադիմիրի Բալայանի կողմից (անձնագիր` N 4615831330)՝ գրքեր և սպորտային հագուստ` 2 տեղ, 39 կգ ընդհանուր քաշով, 102,400 ռուսական ռուբլի արժողությամբ, ԵՏՄ բեռ.
2) Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Հայկ Վլադիմիրի Բալայանի կողմից՝ (անձնագիր` N 4615831330) մարտկոցներ` 4 տեղ, 39.5 կգ ընդհանուր քաշով, 26,000 ռուսական ռուբլի արժողությամբ, ԵՏՄ բեռ:
2. Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը` նշված բեռների համապատասխան ձևակերպումները ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
 

Արխիվ

2024

2023