Փոխվարչապետերի որոշումներ

17 Ապրիլի 2019, 210 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-ի N Մ- 126-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված ապրանքները (սինթետիկ և բնական թելից գործվածքներ՝ 7 տեղ, 124.5 կգ ընդհանուր քաշով, 18,796.3 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 134,150 դրամ, տարբեր գույների գործվածքներ՝ 4 տեղ, 49.7 կգ ընդհանուր քաշով, 17,928 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 53,550 դրամ, սինթետիկ թելերից գործվածքներ՝ 2 տեղ, 26 կգ ընդհանուր քաշով, 2,800 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 28,000 դրամ, սինթետիկ և մետաքսե թելերից գործվածքներ՝ 3 տեղ, 46.3 կգ ընդհանուր քաշով, 13,008.63 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 49,900 դրամ, գրասենյակային կահույք՝ 30 տեղ, 960 կգ ընդհանուր քաշով, 48,160.48 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,034,400 դրամ, էլեկտրական լուսատու սարքեր՝ 1 տեղ, 70 կգ ընդհանուր քաշով, 3,282.1 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 250,000 դրամ, Արարատյան ՄՎ) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2012 թվականի փետրվարի 24-ի «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարանի հանդիսությունների դահլիճի շենքի արտաքին և ներքին հարդարման աշխատանքների իրականացում» ծրագրի մասին» N Մ-126-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:

 

Արխիվ

2024

2023