Փոխվարչապետերի որոշումներ

17 Ապրիլի 2019, 184 - Ա

ՍԵՐԺ ՎԱՐԱԳ ՍԻՍԵՌՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասով`
1. Աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանին 2019 թվականի ապրիլի 29-ից մինչև մայիսի 2-ը ներառյալ գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև):
2. Սերժ Վարագ Սիսեռյանին` գործուղումից վերադառնալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ներկայացնել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման արդյունքների մասին տեղեկատվություն։
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչությանը՝ սահմանված կարգով գործուղման ծախսերի հատուցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

Արխիվ

2024

2023