Փոխվարչապետերի որոշումներ

17 Ապրիլի 2019, 189 - Ա

«ՍԱՏԱՐ» ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Օգնություն սահմաններից դուրս» («AID BEYOND BORDERS») ոչ առևտրային կազմակերպության կողմից՝ կազմակերպության անդամների և սահմանամերձ տարածքներում ապրող սոցիալապես անապահով անձանց համար նախատեսված, «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված մանկական նոր հագուստ և խաղալիքների, պայուսակների, գրենական պիտույքների (66 արկղ, 2,140 կգ ընդհանուր քաշով, 3,630 ԱՄՆ-ի դոլար ընդհանուր արժողությամբ, ներառյալ
990 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսերը, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
2. «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Արխիվ

2024

2023