Փոխվարչապետերի որոշումներ

31 Օգոստոսի 2018, 71 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N Մ-068-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ (N 2)

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված՝ ստորև նշված ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2018 թվականի հունվարի 26-ի «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Երևանի 2800-ամյակին նվիրված քաղ. Երևանի Ա. Մյասնիկյանի արձանի ետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Մ. Խորենացու և Գ. Լուսավորչի փողոցների սահմաններում պարփակված այգու բարեկարգում և հիմնանորոգում» ծրագրի մասին» N Մ-068-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝
1) դրենաժային լուծույթ՝ 40 տ ընդհանուր քաշով, 186,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, «ԵՏՄ» բեռ.
2) ոսկեգույն-դեղին գրանիտ՝ 590 քառ. մետր, 20,001 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմում են 3,398,775 դրամ, «Արարատյան» մաքսատուն-վարչություն.
3) կապույտ գրանիտ՝ 20.19 քառ. մետր, 13,328 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմում են 1,152,782 դրամ, «Արարատյան» մաքսատուն-վարչություն.
4) շատրվանային համալիրի համար նախատեսված սարքավորումներ՝ 5,678,129.91 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, «ԵՏՄ» բեռ.
5) դրենաժային լուծույթ՝ 70 տ ընդհանուր քաշով, 325,500 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, «ԵՏՄ» բեռ.
6) բնական գրանիտ՝ 54,267.65 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմում են 3,454,176 դրամ, «Արարատյան» մաքսատուն-վարչություն.
7) ջերմամշակված գրանիտե սալիկներ՝ 57,036.96 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմում են 4,969,566 դրամ, «Արարատյան» մաքսատուն-վարչություն.
8) դրենաժային լուծույթ՝ 20 տ ընդհանուր քաշով, 93,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, «ԵՏՄ» բեռ.
9) բնական գրանիտ՝ 590 քառ. մետր, 21,830 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմում են 4,511,300 դրամ, «Արարատյան» մաքսատուն-վարչություն.
10) դրենաժային լուծույթ՝ 40 տ ընդհանուր քաշով, 186,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, «ԵՏՄ» բեռ.
11) բնական գրանիտ՝ 27,509.41 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմում են 2,400,100 դրամ, «Արարատյան» մաքսատուն-վարչություն.
12) բնական գրանիտ՝ 1,241.168 քառ. մետր, 38,433.28 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմում են 8,698,263 դրամ, «Արարատյան» մաքսատուն-վարչություն.
13) դրենաժային լուծույթ՝ 40 տ ընդհանուր քաշով, 186,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, «ԵՏՄ» բեռ:
 

Արխիվ

2024

2023