Փոխվարչապետերի որոշումներ

17 Ապրիլի 2019, 214 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N Մ-1283-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի հասցեով ստացված՝ ստորև նշված ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2014 թվականի դեկտեմբերի 12-ի «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն վերականգնողական բժշկության զարգացմանը և բժշկասոցիալական խնդիրների բարելավմանը» ծրագրի մասին» N Մ-1283-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝
1) դեղորայք (կալցիում ացետատ)՝ շվեյցարական «Հայաստանում հիվանդ երեխաների համար» (ՍԵՄՌԱ Պլյուս) հիմնադրամի կողմից՝ 50 կգ ընդհանուր քաշով, 3,680 շվեյցարական ֆրանկ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 536 շվեյցարական ֆրանկ, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
2) 2 հատ տեսաէլեկտրաէնցեֆալորգրաֆ՝ Ցյուրիխի համալսարանական հիվանդանոց-Էլեոնորեն հիմնադրամի կողմից՝ 202 կգ ընդհանուր քաշով, 56,228.50 շվեյցարական ֆրանկ ընդհանուր արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,218.30 շվեյցարական ֆրանկ, Արևմտյան մաքսատուն-վարչություն:

 

Արխիվ

2024

2023