Փոխվարչապետերի որոշումներ

19 Ապրիլի 2019, 224 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 62-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1-ի «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Ձեռնարկատիրական կրթության ծրագրերի իրականացում» ծրագրի մասին» N 62-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 2-րդ կետի 6-րդ ենթակետում «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի («Ղ-Տելեկոմ» ՓԲԸ) (ՀՎՀՀ՝ 01551651) հետ 2011 թվականի մայիսի 18-ին կնքված՝ N 145521» բառերը փոխարինել «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 01551651) հետ 2018 թվականի հունվարի 19-ին կնքված՝ N 19894829» բառերով.
2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 00040569) հետ 2018 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված՝ N AT-AU-090-18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2018 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունների և դրան կից ծանոթագրությունների աուդիտի իրականացում` 960,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Խաս-Խազ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 01546394) հետ 2019 թվականի մարտի 14-ին կնքված՝ N 01/03-19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գրենական պիտույքների և տնտեսական ապրանքների ձեռքբերում` 1,081,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

Հավելված

Արխիվ

2024

2023