Փոխվարչապետերի որոշումներ

16 Ապրիլի 2019, 182 - Ա

ԱՆԻ ԲԱԲԱՅԱՆԻՆ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասով`
1. «Կենտրոնական Ասիայում և Արևմտյան Ասիայում Կայուն զարգացման նպատակներին հասնելու ճանապարհին կանայք որպես փոփոխության դերակատարներ» թեմայով աշխատաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանին 2019 թվականի ապրիլի 16-18-ը ներառյալ գործուղել Ուզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ):
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերն իրականացնելու է հրավիրող կողմը։
3. Անի Բաբայանին` գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ներկայացնել Ուզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
 

Արխիվ

2024

2023