Փոխվարչապետերի որոշումներ

25 Ապրիլի 2019, 228 - Ա

Կ. ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀՍՏԱԿԵՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը՝
1. Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքների կարգավիճակի հստակեցման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ 2-ամսյա ժամկետում կատարված աշխատանքների արդյունքների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին:

 

Հավելված

Արխիվ

2019

2018