Փոխվարչապետերի որոշումներ

26 Ապրիլի 2019, 230 - Ա

«ԱՇԽԱՏԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը՝
1. Զբաղվածության խթանման, աշխատաշուկայի ուսումնասիրման և ոլորտին առնչվող ծրագրերի արդյունավետության բարձրացման նպատակով մեկնարկած «Աշխատիր Հայաստան» ծրագրի աշխատանքների իրականացման համար ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել «Աշխատիր Հայաստան» ծրագրի իրականացման աշխատանքային խմբի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

Հավելված

Արխիվ

2019

2018