Փոխվարչապետերի որոշումներ

26 Ապրիլի 2019, 234 - Ա

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՎԱԶԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՇԵՆՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 168,671.61 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ «Վազաշենի համայնքի մանկապարտեզի շենքի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (քաղ. Երևան, Մովսես Խորենացու 22, ՀՎՀՀ` 02517115)` «Կանակա» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 06901369) 2019 թվականի ապրիլի 1-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վերանորոգման աշխատանքների իրականացում` 168,671.61 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հավելված

Արխիվ

2019

2018