Փոխվարչապետերի որոշումներ

20 Մայիսի 2019, 242 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N Մ-018-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱ¬ԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (N 1)

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության բարեգործական ծրագրերի համակարգման 2017 թվականի հունվարի 27-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N Մ-018-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Հոմբեյս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00111086) 2019 թվականի մարտի 13-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է պարկաթոռների մատակարարում՝ 210,300 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ֆարմ Սերվիս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01816562) 2019 թվականի մարտի 18-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է անձեռոցիկների մատակարարում՝ 1,280,640 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Սոֆադ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00019746) 2019 թվականի մարտի 13-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հիգիենայի պարագաների մատակարարում՝ 1,450,400 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Արխիվ

2024

2023