Փոխվարչապետերի որոշումներ

20 Մայիսի 2019, 244 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 24-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապե-տության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1-ի «Արմենիան Ֆյուչր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Լուսագյուղ գյուղի զարգացում» ծրագրի մասին» N 24-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշմամբ հաստատված հավելվածի 9-րդ կետի 1-ին ենթակետում «40,995,000 դրամ» բառերը փոխարինել «160,995,000 դրամ» բառերով.
2) որոշմամբ հաստաված հավելվածի 9-րդ կետի 6-րդ ենթակետում «1,747,136,000 դրամ» բառերը փոխարինել «1,627,136,000 դրամ» բառերով.
3) որոշմամբ հաստատված հավելվածի 10-րդ կետի 1-ին ենթակետում «57,065,000 դրամ» բառերը փոխարինել «177,065,000 դրամ» բառերով.
4) որոշմամբ հաստատված հավելվածի 10-րդ կետի 5-րդ ենթակետում «1,074,386,000 դրամ» բառերը փոխարինել «954,386,000 դրամ» բառերով:
2. Սահմանել, որ «Արմենիան Ֆյուչր» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ` 02680994) կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաս-տատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Կետ Արքիթեքթ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00253052) 2019 թվականի մարտի 21-ին կնքված՝ N 230119-1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Լուսագյուղ համայնքի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքների իրականացում` 11,250,000 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Կետ Արքիթեքթ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00253052) 2019 թվականի ապրիլի 2-ին կնքված՝ N 020419 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Լուսագյուղ համայնքում կառուցվող մանկապարտեզի շենքի նախագծային աշխատանքների իրականացում` 26,858,160 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Կետ Արքիթեքթ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00253052) 2019 թվականի ապրիլի 2-ին կնքված՝ N 020419-1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Լուսագյուղ համայնքում կառուցվող դպրոցի շենքի նախագծային աշխատանքների իրականացում` 41,183,775 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի:

 

Արխիվ

2024

2023