Փոխվարչապետերի որոշումներ

31 Օգոստոսի 2018, 86 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N Մ-411-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ 04717139) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի` 2018 թվականի մայիսի 18-ի Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքների զարգացում» ծրագրի մասին» N Մ 411-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հետ (ՀՎՀՀ` 02561224) 2018 թվականի հունիսի 18-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է Web Design (փուլ 1՝ Illustrator & Photoshop) դասընթացների անցկացում՝ 455,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հետ (ՀՎՀՀ` 02561224) 2018 թվականի հունիսի 18-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է 3DsMax (փուլ 1՝ Մոդելավորում) և 3DsMax (փուլ 2՝ Մատերիալ և Ռենդեր) դասընթացների անցկացում՝ 725,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի:
 

Արխիվ

2024

2023