Փոխվարչապետերի որոշումներ

20 Մայիսի 2019, 243 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 18-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Երևան իմ սեր» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00100778)՝ «Գրանդ Մոթորս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02250473) 2019 թվականի մարտի 28-ին կնքված առուվաճառքի պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2018 թվականի արտադրության HONDA CR EXEC մակնիշի մարդատար ավտոմեքենայի ձեռքբերում՝ շարժիչի համարը՝ K24W9-4016247, նույնականացման համարը՝ 1HGRW6850JL511449, 14,700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1-ի «Երևան իմ սեր» հիմնադրամի կողմից իրականացվող «Հայրենիքի պաշտպան» ծրագրի մասին» N 18 Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Արխիվ

2024

2023