Փոխվարչապետերի որոշումներ

23 Մայիսի 2019, 255 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 76-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 00068196) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1-ի «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Օժանդակություն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների ազգաբնակչությանը» ծրագրի մասին» N 76-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Բրոկկոլի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02632412) 2019 թվականի մարտի 1-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սննդամթերքի մատակարարում` 85,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Սի Փի Էս Օիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02665864) 2019 թվականի մարտի 1-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հեղուկ վառելանյութի մատակարարում` 10,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:


 

Արխիվ

2024

2023