Փոխվարչապետերի որոշումներ

23 Մայիսի 2019, 257 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 77 -Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐԱՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1-ի «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Օրրան» օգնություն կարիքավոր ընտանիքներին» ծրագրի մասին» N 77 -Ա որոշման հավելվածի 3-րդ կետում «Հույսի կամուրջ» ՀԿ» բառերը փոխարինել «Սեզա Ասլանյան» բառերով:
2. Սահմանել, որ անհատ բարերար Սեզա Ասլանյանի կողմից «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռը (հագուստ (նոր), կոշիկներ (նոր), տարեցների համար նախատեսված քայլելու միջոցներ (նոր) և ջրի արգելափակող ծածկույթ ու բաքեր՝ 2 տեղ, 448 կգ ընդհանուր քաշով, 655 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 220 ԱՄՆ-ի դոլար, «Արարատյան» մաքսատուն-վարչություն) ներմուծվում է սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:

 

Արխիվ

2024

2023