Փոխվարչապետերի որոշումներ

23 Մայիսի 2019, 259 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱ-ԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N Մ-1264-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02600539) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 27-ի «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղատնտեսու–թյան զարգացում» ծրագրի մասին» N Մ-1264-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրակա–նացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02586575) 2019 թվականի փետրվարի 1-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2018 թվականի տարեկան ֆինանսական աուդիտի ծառայության մատուցում` 3,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Մոդուս Գրանում» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04102865) 2019 թվականի մարտի 19-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աղացած եգիպտացորենի մատակարարում` 9,975,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Արխիվ

2024

2023