Փոխվարչապետերի որոշումներ

24 Մայիսի 2019, 270 - Ա

ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄՆԵՐ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի կողմից (ՀՀ, քաղ. Գյումրի, Վարպետաց 176, ՀՎՀՀ՝ 05503942) իրականացվող` 32,782 ԱՄՆ-ի դոլարին համարժեք՝ 15,808,463.9 դրամ ընդհանուր արժողությամբ «Մասնագիտական ուսուցումներ Շիրակի մարզի գործազուրկների համար» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հավելված

Արխիվ

2024

2023