Փոխվարչապետերի որոշումներ

24 Մայիսի 2019, 274 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 68-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղական համայնքների զարգացում» ծրագրի մասին» N 68-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01551651) 2019 թվականի մարտի 1-ին կնքված N 20624683 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի մայիսի 1-ից մինչև 2020 թվականի փետրվարի 28-ը ընկած ժամանակահատվածում շարժական կապի ծառայությունների մատուցում` ամսական 130,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01551651) 2017 թվականի նոյեմբերի 1-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի մայիսի 1-ից մինչև 2020 թվականի փետրվարի 28-ը ընկած ժամանակահատվածում շարժական կապի ծառայությունների մատուցում` ամսական 380,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
 

Արխիվ

2024

2023