Փոխվարչապետերի որոշումներ

24 Մայիսի 2019, 277 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 264-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐԱՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի հոկտեմբերի 29-ի «Առաքելություն Արևելք» մարդասիրական օգնության կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից 2018-2019 թվականների ընթացքում իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրին» ծրագրի մասին» N 264-Ա որոշման հավելվածի 8-րդ կետում «ապրիլի 30-ը» բառերը փոխարինել «հունիսի 30-ը» բառերով:
2. Սահմանել, որ «Առաքելություն Արևելք» մարդասիրական օգնության կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ձեռք բերած պահպանակները (3,594 կգ ընդհանուր քաշով, 23,870 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,850 ԱՄՆ-ի դոլար, «Արարատյան» մաքսատուն-վարչություն) ներմուծվում են սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
 

Արխիվ

2024

2023