Փոխվարչապետերի որոշումներ

24 Մայիսի 2019, 280 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N Մ-017-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱ¬ԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի հունվարի 27-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Հովհաննես Թումանյանի անվան զբոսայգու վերանորոգում, վերակառուցում և պահպանում» ծրագրի մասին» N Մ-017-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Յունիթուլզ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02571784) 2019 թվականի մարտի 25-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սիզամարգի սպորտային սերմի մատակարարում՝ 170,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ԱԼԳ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00858698) 2019 թվականի մարտի 19-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է խոտի սերմի մատակարարում՝ 226,667 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Արխիվ

2024

2023