Փոխվարչապետերի որոշումներ

24 Մայիսի 2019, 284 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 70-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02662248) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1-ի «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացում» ծրագրի մասին» N 70-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Նեկա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 04425252) 2019 թվականի մարտի 15-ին կնքված N 3157-150319 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կահույքի պատրաստման և վերանորոգման ծառայությունների մատուցում՝ 523,495 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Փրոջեքթ Մենեջմենթ Յունիթ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00258778) 2019 թվականի մարտի 21-ին կնքված N 3161-180319 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է իրավաբանական, վարչական աջակցության, մարդկային ռեսուրսների կառավարման, ինֆորմացիոն տեխնոլոգիաների գծով կառավարման ծառայությունների մատուցում` 22,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00003489) 2017 թվականի նոյեմբերի 21-ին կնքված N 2018-271017 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում անշարժ գույքի վարձակալում՝ ամսական 940,567 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Աֆալան» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00861358) 2019 թվականի մարտի 22-ին կնքված N 3162-180319 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է անշարժ գույքի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 1,607,260 դրամի չափով, առանց ավե-լացված արժեքի հարկի.
5) «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00096001) 2017 թվականի դեկտեմբերի 21-ին կնքված N C1360 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետ ծառայությունների մատուցում՝ ամսական 166,667 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Արխիվ

2024

2023