Փոխվարչապետերի որոշումներ

27 Մայիսի 2019, 295 - Ա

ՍՈՒՐԵՆ ՔՐՄՈՅԱՆԻՆ ԿԱՆԱԴԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության համաժողովին մասնակցելու նպատակով՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանին 2019 թվականի մայիսի 28-ից հունիսի 2-ը ներառյալ գործուղել Կանադա (ք. Օտտավա):
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը:
3. Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ներկայացնել Կանադա (ք. Օտտավա) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 

Արխիվ

2024

2023