Փոխվարչապետերի որոշումներ

31 Մայիսի 2019, 299 - Ա

ՎԱՀԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով`
1. Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված՝ «Արդյունավետ, հաշվետու և ներառական հաստատությունների ստեղծում» թեմայով Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների կառավարության տարածաշրջանային կոնֆերանսին մասնակցելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Վահե Դանիելյանին 2019 թվականի հունիսի 10-ից 13-ը գործուղել Թուրքիայի Հանրապետության (Անկարա):
2. Ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչությանը՝ գործուղվող աշխատողի օրապահիկի հատուցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Վահե Դանիելյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ներկայացնել Թուրքիայի Հանրապետություն (Անկարա) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Արխիվ

2024

2023