Փոխվարչապետերի որոշումներ

6 Հունիսի 2019, 300 - Ա

«ՖՈՔԸՍ ՕՆ ՉԻԼԴՐԵՆ ՆԱՈՒ, ԻՆԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏԱՍԸ ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազ-մակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՀ, ք. Երևան, Վ. Համբարձումյան 2/37, ՀՎՀՀ` 00130776) իրականացվող` 16,477,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Տասը մանկական խաղահրապարակ Հայաստանի Հանրապետության համայնքներում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2019 թվականի ապրիլի 18-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 1,455,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2019 թվականի ապրիլի 18-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Վայոց Ձորի մարզի Արփի հա-մայնքի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 1,903,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2019 թվականի ապրիլի 18-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 1,455,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2019 թվականի ապրիլի 18-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի թիվ 1 մանկապարտեզի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 1,903,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2019 թվականի ապրիլի 18-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թիվ 7 նախակրթարանի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 1,586,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2019 թվականի ապրիլի 18-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Արարատ» կրթահամալիրի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 2,183,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2019 թվականի ապրիլի 18-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Տավուշի մարզի Բաղանիս համայնքի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 947,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2019 թվականի ապրիլի 18-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 1,915,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
9) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2019 թվականի ապրիլի 18-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Տավուշի մարզի Չինչին համայնքի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 1,454,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
10) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2019 թվականի ապրիլի 18-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքի համար 24 հատ նստարանի պատրաստում՝ 1,676,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հավելված

Արխիվ

2024

2023