Փոխվարչապետերի որոշումներ

6 Հունիսի 2019, 303 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 86-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղի (ՀՎՀՀ՝ 02535097) կողմից «Վելոֆիրմա» ՍՊԸ-ի (ԴաբլԹրի բայ Հիլթոն Հոթել Երևան Սիթի Սենթր, ՀՎՀՀ` 02617333) հետ 2019 թվականի մարտի 1-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունիսի 8-10-ը ընկած ժամանակահատվածում Բաց հասարակության ինստիտուտի ամենամյա ֆինանսական կոնֆերանսի կազմակերպման համար հյուրանոցային ծառայությունների ձեռքբերում` 35,301,065 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1-ի «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղի (ԲՀԻՕՀՀՄ) կողմից 2019-2020 թվականներին իրականացվող ծրագրի մասին» N 86-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Արխիվ

2024

2023