Փոխվարչապետերի որոշումներ

6 Հունիսի 2019, 306 - Ա

ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԽԱՂԱԴԱՇՏԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի կողմից (Արցախի Հանրապետություն, քաղ. Ստեփանակերտ, Թումանյան 80, ՀՎՀՀ՝ 90026188) իրականացվող՝ 20,350,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Խաղադաշտի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման նպատակով Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրով նախատեսված գործարքն անմիջականորեն կապված է սույն որոշման 1 ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն՝
«ՍՊԱՌՇԻՆԱՐԴ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00410971) 2019 թվականի ապրիլի 26-ին կնքված N Շ-01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է խաղադաշտի կառուցում՝ 20,350,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի:
3. Թուֆենկյան բարեգործական հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հավելված

Արխիվ

2024

2023