Փոխվարչապետերի որոշումներ

6 Հունիսի 2019, 302 - Ա

«ՈՒՐԲԱՆ» ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՂԲԻ ՏԵՍԱԿԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՂԲԱՄԱՆՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ՍԻՍԻԱՆ ՔԱՂԱՔԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ՈՒրբան» կայուն զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` 19,914 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ «Աղբի տեսակավորման նպատակով աղբամանների մատակարարում Սիսիան քաղաքին» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի (ՀՎՀՀ` 01549618) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Վենկոն» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00892849) հետ 2019 թվականի մարտի 27-ին կնքված` պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աղբամանների ձեռքբերում և տեղադրում` 8,640,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Լոնդոն Բիզնես Գրուպ» ՀՁ ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 01223655) հետ 2019 թվականի մարտի 27-ին կնքված` պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աուդիտորական ծառայությունների ձեռքբերում` 950,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հավելված

Արխիվ

2024

2023