Փոխվարչապետերի որոշումներ

6 Հունիսի 2019, 317 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N Մ-1439-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ Մ Ա Ս Ի Ն (N 1)

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02554563) «Հրաշք այգի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01809336) 2019 թվականի մայիսի 7 ին կնքված N 06 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է թունաքիմիկատների, գյուղատնտեսական գործիքների, գյուղատնտեսական մեքենաների և սերմերի մատակարարում՝ 150,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2015 թվականի դեկտեմբերի 25-ի «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետություններում ծառատունկի իրականացում» ծրագրի մասին» N Մ 1439-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Արխիվ

2024

2023