Փոխվարչապետերի որոշումներ

6 Հունիսի 2019, 318 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N Մ-1091-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 1-ի «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող «Վայրի կենդանիների փրկարար, բազմացման և վերականգնողական կենտրոն» ծրագրի մասին» N Մ-1091-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ի կետում «196,500 եվրոյին համարժեք դրամ» բառերը փոխարինել «622,500 եվրոյին համարժեք՝ 339,573,750 դրամ» բառերով.
2) որոշմանը կից ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02565835)` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Ֆոտոն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 90036001) 2019 թվականի փետրվարի 1-ին կնքված N ԿՄ-01/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունիսի 1-ից Ուրցաձորի վայրի կենդանիների փրկարար կենտրոնում պահվող արջերի համար նախատեսված սննդամթերքի մատակարարում՝ 3,222,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Փեթ Հաուս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00169022) 2019 թվականի մարտի 20-ին կնքված N ԿՄ-02/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունիսի 1-ից Ուրցաձորի վայրի կենդանիների փրկարար կենտրոնում պահվող արջերի համար նախատեսված չոր կերի մատակարարում՝ 2,850,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Արմսոլար» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00462722) 2019 թվականի ապրիլի 21-ին կնքված N 02/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ուրցաձորի համայնքում գտնվող հողատարածքի վրա կենդանիների վերականգնողական կենտրոնի կառուցման աշխատանքների իրականացում՝ 61,315,980 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Մեդիա-Շին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00201293) 2019 թվականի ապրիլի 22-ին կնքված N 19/01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ուրցաձորի համայնքում գտնվող հողատարածքի վրա կենդանիների վերականգնողական կենտրոնի ներքին հարդարման աշխատանքների իրականացում՝ 15,482,132 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

Հավելված
 

Արխիվ

2024

2023