Փոխվարչապետերի որոշումներ

6 Հունիսի 2019, 323 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N Մ-018-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից ձեռք բերված՝ ստորև նշված ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի հունվարի 27-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N Մ-018-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝
1) գրաֆիկական պլանշետ՝ 19.32 կգ ընդհանուր քաշով, 1,799.70 ԱՄՆ-ի դոլար արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 268 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
2) նկարահանման համար նախատեսված լուսավորման տեխնիկայի հավաքածու՝
28.40 կգ ընդհանուր քաշով, 351.98 ԱՄՆ-ի դոլար արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 142 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
3) տեսախցիկ՝ իր լրակազմով՝ 76.22 կգ ընդհանուր քաշով, 15,725 ԱՄՆ-ի դոլար արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 382.50 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
4) մարտկոցներ՝ 1.32 կգ ընդհանուր քաշով, 211.74 ԱՄՆ-ի դոլար արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 44.76 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
5) լիցքավորման սարք՝ 0.86 կգ ընդհանուր քաշով, 49.99 ԱՄՆ-ի դոլար արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 9.62 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն:

 

 

Արխիվ

2024

2023