Փոխվարչապետերի որոշումներ

6 Հունիսի 2019, 319 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 62-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ՝ 01559706) կողմից «Կոմպյուտեր Սերվիս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 02508699) հետ 2019 թվականի ապրիլի 15-ին կնքված՝ N 1/04-19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ծրագրային հարցաշարերի բազմացման և ծրագրային մասնակցության վկայագրերի տպագրության ծառայությունների մատուցում` 2,140,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1-ի «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Ձեռնարկատիրական կրթության ծրագրերի իրականացում» ծրագրի մասին» N 62-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:


 

Արխիվ

2024

2023