Փոխվարչապետերի որոշումներ

6 Հունիսի 2019, 354 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N Մ-744-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Մելիք Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 02631822) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի սեպտեմբերի 8 ի «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Շուշի քաղաքի աղա վերին (Ջումա) մզկիթի վերանորոգման աշխատանքներ» ծրագրի մասին» N Մ-744-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Քեյր Բիլդինգ Սերվիզիս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00457276) 2019 թվականի մայիսի 6 ին կնքված N 16-2019-2 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մզկիթի մինարեթների վրա վանդակապատերով և աստիճանահարթակներով շինարարական 2 տախտակամածների մոնտաժման աշխատանքների իրականացում` 8,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Քեյր Բիլդինգ Սերվիզիս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00457276) 2019 թվականի մայիսի 6 ին կնքված N 3197-170419 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2 տախտակամածի վարձակալում՝ վանդակապատերով և աստիճանահարթակներով` 2,400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
 

Արխիվ

2024

2023