Փոխվարչապետերի որոշումներ

31 Օգոստոսի 2018, 83 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N Մ-018-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱ¬ԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (N 3)

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ-ն՝ 01245672) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի հունվարի 27-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N Մ-018-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Արայ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ-ն` 00003891) 2018 թվականի հուլիսի 20-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 4 հեռուստացույցի ձեռքբերում` 1,214,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Սիվիլիթաս» հիմնադրամի հետ (ՀՎՀՀ-ն` 02589506) 2018 թվականի հուլիսի 27-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է միջոցառման հեռարձակման, մոնտաժման և սղագրման ծառայությունների մատուցում` 3,150,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «ԿԱԳԵՎ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ-ն` 00437984) 2018 թվականի հուլիսի 27-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 15 լիտր մանրահատակի լաքի ձեռքբերում՝ 222,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Քլինլայն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ-ն` 01847941) 2018 թվականի օգոստոսի 6-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է պատուհանների մաքրման աշխատանքների իրականացում` 607,945 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) Կանադայի քաղաքացի Հայգ Արմենի հետ (անձնագիր՝ HK132209) 2018 թվականի հուլիսի 13-ին կնքված՝ N 02-13.07.18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դասընթացի վարման ծառայությունների մատուցում՝ 350,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) ՌԴ-ի քաղաքացի Եվգենյա Բարինովայի հետ (անձնագիր՝ 4607578204) 2018 թվականի հուլիսի 13-ին կնքված՝ N 03-13.07.18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դասընթացի վարման ծառայությունների մատուցում՝ 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի Արմեն Ջերրահյանի հետ (անձնագիր՝ 13CH86453) 2018 թվականի հուլիսի 13-ին կնքված՝ N 04-13.07.18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դասընթացի վարման ծառայությունների մատուցում՝ 400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի Լիանդրո Անտոլինիի հետ (անձնագիր՝ YB2375422) 2018 թվականի հուլիսի 13-ին կնքված՝ N 05-13.07.18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դասընթացի վարման ծառայությունների մատուցում՝ 450,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
 

Արխիվ

2024

2023