Փոխվարչապետերի որոշումներ

11 Հունիսի 2019, 375 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N Մ-261-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կողմից ձեռք բերված առաջին բուժօգնության համար նախատեսված պարագաները և դեֆիբրիլյատորը (2 տեղ, 36 կգ ընդհանուր քաշով, 4,275.05 բրիտանական ֆունտ ստերլինգին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 249 բրիտանական ֆունտ ստերլինգ, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում ֆուտբոլի զարգացմանը» ծրագրի մասին» N Մ-261-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
 

Արխիվ

2024

2023