Փոխվարչապետերի որոշումներ

11 Հունիսի 2019, 379 - Ա

«ՀՈՎԱՐԴ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՆՈՐ, ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 337,386,000 դրամ արժողությամբ «Գյումրիում նոր, ժամանակակից բժշկական հաստատության կառուցում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 01533153) «Հայնախագիծ» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01503291) 2019 թվականի ապրիլի 11-ին կնքված N ՆՊ 001 - ՍԼ 19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման և հեղինակային հսկողության աշխատանքների իրականացում` 9,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում՝ նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հավելված

Արխիվ

2024

2023