Փոխվարչապետերի որոշումներ

17 Հունիսի 2019, 384 - Ա

ՍԵՐԺ ՍԻՍԵՌՅԱՆԻՆ ԵՎ ԶԱՐՈՒՀԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով`

1. Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորում 2019-ին և մի շարք այլ հանդիպումների մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Սիսեռյանին և խորհրդական Զարուհի Մաթևոսյանին 2019 թվականի հուլիսի 13-22-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Սիսեռյանի և խորհրդական Զարուհի Մաթևոսյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված բոլոր փաստացի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Սիսեռյանին և խորհրդական Զարուհի Մաթևոսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Արխիվ

2024

2023