Փոխվարչապետերի որոշումներ

8 Հուլիսի 2019, 417 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N Մ-018-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ (N 2)

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից ձեռք բերված ներքոհիշյալ ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի հունվարի 27-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N Մ-018-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝
1) էլեկտրատեխնիկա, հեռակառավարման համակարգի, տպագրությության և լուսանկարչության մասեր՝ 63.72 կգ ընդհանուր քաշով, 10,306.41 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 874.89 ԱՄՆ-ի դոլար, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
2) սեղան՝ 6.17 կգ ընդհանուր քաշով, 311.80 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 142.96 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
3) համակարգչային մկնիկ և ստեղնաշար-կոմբո՝ 4.85 կգ ընդհանուր քաշով, 95.22 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 39.80 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
4) դյուրակիր համակարգիչ՝ 19.19 կգ ընդհանուր քաշով, 4,792.25 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 617.70 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
5) ժիլետներ՝ 27.36 կգ ընդհանուր քաշով, 1,053.50 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 250 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն:

Հավելված
 

Արխիվ

2024

2023