Փոխվարչապետերի որոշումներ

31 Օգոստոսի 2018, 94 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (N 4)

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ից՝ VELO PASADENA INC. կազմակերպության կողմից ARMENIA FUND INCORPORATED մասնաճյուղի միջոցով, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ստացված 6 հեծանիվների՝ իրենց պարագաներով և համապատասխան սպորտային հագուստով (145.60 կգ ընդհանուր քաշով, 18,340 ԱՄՆ-ի դոլար արժեքով, բեռնափոխադրման ծախսերը կազմել են 490 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը: Բեռն անհատույց հանձնվելու է ապրիլյան պատերազմում զոհվածների ընտանիքների՝ 18 տարեկան երեխաներին՝ Արցախի Հանրապետության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից ներկայացված ցուցակների հիման վրա:
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռի ձևակերպումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
 

Արխիվ

2024

2023