Փոխվարչապետերի որոշումներ

8 Հուլիսի 2019, 413 - Ա

«ՍՏԵՓԱՆԱՎԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Գերմանիայի Բավարիայի երկրամասի Կարմիր Խաչի ընկերության կողմից, որպես աջակցություն, «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ին, սոցիալապես անապահով ընտանիքներին, մանկապարտեզներին անհատույց բաշխելու նպատակով, «Ստեփանավան» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված հիվանդանոցային կահույքի, բժշկական պարագաների, հագուստի և մակարոնեղենի (12,000 կգ ընդհանուր քաշով, 30,000 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,490 եվրո, Արևելյան մաքսատուն վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Ստեփանավան» բարեգործական հիմնադրամին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Արխիվ

2024

2023